Jump to content

Մայքլ Արթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Արթին
անգլ.՝ Michael Artin
Ծնվել էհունիսի 28, 1934(1934-06-28)[1] (90 տարեկան)
Համբուրգ, Նացիստական Գերմանիա[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[2], Հարվարդի համալսարան[2] և Բարձրագույն գիտական հետազոտությունների ինստիտուտ[2]
Գործունեության ոլորտՀանրահաշվական երկրաչափություն[3], հանրահաշիվ[3] և մաթեմատիկա[3]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[4] և Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն[5][6]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1960)[2][7], Փրինսթոնի համալսարան (1955)[2] և Փրինսթոնի ավագ դպրոց (1952)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][3][9] և գերմաներեն[2]
Գիտական ղեկավարՕսկար Զարիսկի[10]
Եղել է գիտական ղեկավարՅուրի Չինկել[7], Վալերի Ա. Լունց[7], Էրիկ Ֆրիդլանդեր[7], Նիլս Օվեսեն Նյուգարդ[7], Ջոզեֆ Մազուր[7], Անջելո Վիստոլի[7], Աուգուստո Նոբիլե[7], Բրայան Հարբուռն[7], Դոնալդ Իվար Կնուտսոն[7], Ռիք (Հենրի Փոլ) Միրանդա[7], Շայ Մ. Ջ. Հարան[7], Պաբլո Լեխառագա[7], Դենիել Սայ-Պին Չան[7], Քոլին Ջեյմս Ինգոլս[7], Դևիդ Մայքլ Պատրիկ[7], Նիկոլաուս Վոնեսեն[7], Ջին-Գեն Յան[7], Ռոնալդ Սքոթ Իրվինգ[7], Փիթեր Աբրահամ Գրինբերգ[7], Ջերալդ Լ. Նոյման[7], Կոշալ Աջիթաբհ[7], Գեյն Բըռնս Վինթերս[7], Փոլ Մերիոն Հրիլյակ[7], Ջայանտ Մոհանլալ Շահ[7], Բարբարա Ռոուզ Փեսկին[7], Միլյա-Ռիտա Պոե[7], Քերոլայն Գալթ Գրանտ[7], Ջիան Ջեյմս Ժան[7], Գիսլի Մասսոն[7], Ֆրիդման Առնոլդ[7], Amnon Yekutieli?, David Harbater?[7] և Zinovy Reichstein?[7]
Պարգևներ
Երեխա(ներ)Վենդի Արթին
ՀայրԷմիլ Արթին[1]
ՄայրՆատաշա Արթին Բրանսուիք[1]
 Michael Artin Վիքիպահեստում

Մայքլ Արթին (անգլ.՝ Michael Artin, հունիսի 28, 1934(1934-06-28)[1], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[1]), ամերիկահայ մաթեմատիկոս և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվանի պրոֆեսոր, որը հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր ներդրմամբ[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Նրա մայրը՝ Նատալյա Նաումովնա Յասնայան (հետագայում անունը փոխել է՝ դարձնելով Նատաշա և առավել հայտնի է դարձել այդ անունով՝ 1909-2003), ծնվել է փաստաբանի, հետագայում՝ հայտնի տնտեսագետ Նաում Յասնու (անգլ.՝ Naum Jasny, 1883-1967) ընտանիքում, Սանկտ Պետերբուրգում և 1921 թվականին, բոլշևիկների իշխանության գալուց հետո, արտագաղթել է Գերմանիա[14][15]։

Համբուրգում Նատաշան հաճախել է գիմնազիա, այնուհետև դասընթացներ Համբուրգի համալսարանում, որոնք անցկացրել է հանրահաշվի 20-րդ դարի մեծագույն մասնագետներից մեկը՝ հայազգի Էմիլ Արթինը։ Արթինն ու Յասնայան ամուսնացել են 1929 թվականին, Մայքլ Արթինը նրանց երկրորդ որդին է։ 1937 թվականին Էմիլ Արթինը հեռացվել է համալսարանից (Նատաշան կիսով չափ հրեա էր), և նրանց ընտանիքն արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[16]։

1955 թվականին Մայքլ Արթինը Փրինսթոնի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հարվարդ և 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Օսկար Զարիսկու ղեկավարությամբ (թեզի թեման՝ On Enriques' Surfaces)[17]։ Նա չի հրապարակել թեզը, քանի որ կարծում էր, որ այն բավականաչափ լավը չէ տպագրության համար[14]։ Մինչև 1963 թվականը Արթինն աշխատել է Հարվարդի համալսարանում, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել է Ֆրանսիայում, Բարձրագույն գիտական ուսումնասիրությունների ինստիտուտում (IHES)՝ մանակցելով Միշել Դեմազյուրի Séminaire de Géométrie Algébrique du Bois Marie (SGA) գրքի 4-րդ հատորի ստեղծմանը։ 1966 թվականին ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ Սխեմաների կատեգորիայում ներկայացվող ֆունկտորները նկարագրելու խնդրի վերաբերյալ նրա աշխատանքը հանգեցրել է Արթինի մոտարկելի թեորեմի ապացուցմանը։ Նա նաև տվել է հանրահաշվական տարածության սահմանումը, որն ընդհանրացնում է սխեմայի սահմանումը և թույլ է տալիս հանրահաշվական երկրաչափության մեթոդները տարածել մոդուլների շատ տարածությունների վրա։ 1974 թվականին նա տվել է հանրահաշվական ստեկի նոր սահմանում։ 1980-ական թվականներից նրա հետազոտական հետաքրքրությունները տեղափոխվել են ոչ կոմուտատիվ երկրաչափության ոլորտ[16]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999՝ Չեռնի հրավիրյալ պրոֆեսոր
  • 2002՝ Լերոյ Պ. Սթիլի մրցանակ ողջ կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար
  • 2005՝ Հարվարդի համալսարանի բարձրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ
  • 2013՝ Վոլֆի մրցանակ
  • 2013՝ ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ

Մայքլ Արթինը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1969)[18], Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության[13] անդամ է, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ[13]։ Նա նաև Ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[19], 1991-1992 թվականներին եղել է նրա նախագահը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Michael ArtinMacTutor History of Mathematics archive.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
  5. 5,0 5,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
  6. 6,0 6,1 http://www.ams.org/news?news_id=1680
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. CONOR.Sl
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=1
  12. https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=25
  13. 13,0 13,1 13,2 «Faculty profile» (անգլերեն). MIT mathematics department. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  14. 14,0 14,1 «Artin Michael». MacTutor History of Mathematics archive (անգլերեն). University of St Andrews. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  15. Karin Tate. «Natascha Artin-Brunswick, née Jasny — Biography» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  16. 16,0 16,1 «2002 Steele Prizes» (PDF) (անգլերեն). American Mathematical Society. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  17. «Michael Artin» (անգլերեն). Mathematics Genealogy Project. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  18. «BookofMembers» (PDF) (անգլերեն). American Academy of Arts & Sciences. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  19. «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.